Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՍԴՀԿ-ն կմասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին

ՍԴՀԿ-ն կմասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը հայտարարում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՍԴՀԿ Հայաստանի վարչությունը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին:

«Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունն  արձանագրելով, որ քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում վերականգնվել է Հայաստանի քաղաքացու ընտրելու և ընտրվելու ազատությունը, ստեղծվել է գաղափարների մրցակցության հնարավորություն, որոշում է կայացրել մասնակցել առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին:

 Կուսակցության վարչությունը բանակցություններ է սկսում հնարավոր դաշնակից քաղաքական ուժերի հետ, միաժամանակ ունենալով ընտրություններին միայնակ մասնակցելու և սեփական քաղաքապետի թեկնածու առաջադրելու տարբերակ»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am