Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը

Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Asbarez.com-ը:

Թանգարանի տարածքը տրվելու է վարձակալությամբ՝ տարեկան 1 միլիոն դոլար վարձավճարով: Տարածքը կտրամադրվի 55 տարի ժամկետով ևս 40 տարի այն երկարաձգելու հնարավորությամբ:

Թանգարանի գործադիր նախագահ Պերճ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Գլենդելի քաղաքապետին, քաղաքային խորհրդի անդամներին նախագծի իրականացմանն աջակցելու համար: «Մենք կշարունակենք համագործակցել այս կարևոր նախագիծը կյանքի կոչելու հարցում, որը մարդկանց հնարավորություն կտա զգալ մշակութային բազմազանությունը և դեմ հանդես գալ նախապաշարմունքներին»,- ասել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am