Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Հավանան ճանաչվել Է Կարիբյան ավազանի արեւմտյան ափի լավագույն կրուիզային ուղղությունը


ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուբայի մայրաքաղաքը Կարիբյան ավազանի արեւմտյան ափի լավագույն ուղղությունն Է կրուիզային զբոսաշրջության համար: Այս եզրակացոությանն են եկել Cruise Critic ծովային ճանապարհորդությունների համար ինտերնետ-պորտալի փորձագետները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ճանապարհորդների արձագանքների հիման վրա կազմված վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել Է եւս մեկ կուբայական քաղաք՝ Սիենֆուեգոսը, որը գտնվում Է Հավանայից մոտավորապես 250 կիլոմետր հարավ-արեւելք ընկած շրջանում: Ցուցակի երրորդ տեղում մեքսիկական Կոսումելն Է:

2017 թվականին Կուբա են այցելել ռեկորդային 4,7 մլն օտարերկրյա զբոսաշրջիկներ: 2018 թվականին կղզին հույս ունի ընդունել 5 մլն արտասահմանցի հյուրերի:

Ճանապարհորդների ավելացող հոսքի կապակցությամբ կարիբյան երկրի իշխանությունները շեշտը դնում են զբոսաշրջային ենթակառուցվածքների ընդլայնման վրա: Մասնավորապես, պլանավորվում Է եռակի ընդլայնել Հավանայի նավահանգիստը, որն ընդունում Է կրուիզային նավեր: Մինչեւ 2024 թվականը իշխանությունները գոյություն ունեցող երկու թերմինալներին հույս ունեն ավելացնել եւս չորսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ