Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը կարգավիճակ Է տրամադրել Հնդկաստանին ռազմավարական արտադրանքի դյուրացված ձեռքբերման համար

ԱՄՆ-ը կարգավիճակ Է տրամադրել Հնդկաստանին ռազմավարական արտադրանքի դյուրացված ձեռքբերման համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը ներառվել Է ռազմավարական ապրանքների առեւտրի գծով ԱՄՆ-ի գործընկեր երկրների առաջնային կատեգորիայում, որոնց տրամադրվում Է STA-1 (Strategic Trade Authorization-1) կարգավիճակը, ինչը Նյու Դելիի համար ամերիկյան բարձրտեխնոլոգիական արտադրանքի, այդ թվում՝ ռազմական նշանակության, դյուրացված ձեռքբերման հնարավորություն Է բացում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 31-ին հայտնել Է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսին:

«Մենք Հնդկաստանին տրամադրեցինք STA-1 կարգավիճակ»,-հեռուստաալիքը մեջբերում Է Ռոսի խոսքը, որը նա ասել Է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանին եւ Հնդկական օվկիանոսի գոտուն նվիրված գործարար համաժողովում, որը տեղի Է ունեցել Վաշինգտոնում՝ Առեւտրական պալատում: Ինչպես նշում Է NDTV-ն, Հնդկաստանը դարձել Է Հարավային Ասիայի միակ երկիրը, որը նման կարգավիճակ ունի: Ընդհանուր առմամբ Ասիայում միայն եւս երկու պետություն Է օժտված նման կարգավիճակով՝ Ճապոնիան եւ Հարավային Կորեան: Ներկայում STA-1 ցուցակն ընդգրկում Է 36 երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am