Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանից 16 օր է տեղեկություն չկա. ահազանգում է ՄԻՊ-ը

Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանից 16 օր է տեղեկություն չկա. 
ահազանգում է ՄԻՊ-ը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ահազանգում է այն մասին, որ արդեն 16 օր շարունակ Ադրբեջանում գերության մեջ գտնվող Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանից որևէ տեղեկություն ստանալ չի հաջողվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Հայաստանցի քաղաքացիական անձ Կարեն Ղազարյանն արդեն 16 օր է՝ Ադրբեջանում գտնվում է գերության մեջ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որևէ կերպ չի կարողանում կապվել նրա հետ, որևէ տեղեկություն չկա: Ստացել եմ նրա ծնողների անհանգստությունները: Դիմել եմ միջազգային կազմակերպություններին՝ օգնելու նրա գտնվելու վայրի, ֆիզիկական ապահովության ու վերադարձի մասին որևէ տեղեկատվություն ստանալու հարցում»,- նշել է մարդու իրավունքների պաշտպանը:

2018 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Ղազախի շրջանի ուղղությամբ հետ է մղել Հայաստանի զինված ուժերի, ադրբեջանական մամուլի ձևակերպմամբ, դիվերսիոն խումբ, որի անդամներից մեկը գերի Է վերցվել։Այս հայտարարությունից անմիջապես հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից նշվող անձն իրականում Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն է, ով ունի հոգեկան առողջության խնդիրներ, չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am