Հասարակական

Սյունիքի մարզում կոռուպցիոն բացահայտված հանցագործությունների քանակը գրեթե 3.5 անգամ ավելացել է

2 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզում կոռուպցիոն բացահայտված հանցագործությունների քանակը գրեթե 3.5 անգամ ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթիհանցագործությունների դեպքերով հարուցվել է 24 քրեական գործ, 2017 թվականի 1-ին կիսամյակի՝ 7-ի դիմաց:

2018 թվականի 1-ին կիսամյակում երեք գործ հարուցվել է մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից, 20-ը՝ հետաքննության, իսկ 1-ը նախաքննության մարմինների կողմից: Նշված քրեական գործերով քննությունների լրիվության, բազմակողմանիության ապահովման նպատակով դատախազների կողմից տրվել է անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ կատարելուն ուղղված 9 ցուցում:

Նշված քրեական գործերով 16 անձի (մեկ դպրոցի տնօրենի, համայնքի մեկ ղեկավարի, բարձրագույն ուսումնական հաստատության 13 աշխատակցի, սոցիալական ծառայության 1 աշխատակցի), նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում և առաջադրվել մեղադրանքներ:

Երկու քրեական գործ չորս անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Նշված բնույթի հանցագործություններով դատարանում քննվել է երեք գործ` տաս անձի վերաբերյալ: Երկու անձ դատապարտվել է ազատազրկման, յոթը` տուգանքի, իսկ մեկն արդարացվել է:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, որոնցով հարուցվել են քրեական գործերը, արձանագրվել են՝ կրթության, տեղականինքնակառավար­ման, գյուղատնտեսության, սոցիալական ապահովության ոլորտներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում