Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հարկային օրենսդրության կատարելագործումը ՊԵԿ-ի դիտակետում է. Դավիթ Անանյանը հարկային խորհրդի նիստ է գումարել

Հարկային օրենսդրության կատարելագործումը ՊԵԿ-ի դիտակետում է. Դավիթ Անանյանը 
հարկային խորհրդի նիստ է գումարել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում հուլիսի 27-ին տեղի է ունեցել հարկային խորհրդի նիստ՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցել են նաև ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ՊԵԿ նախագահի տեղակալները և խորհրդի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներըԱյս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը  ՊԵԿ նախագահը, կարևորելով խորհրդի աշխատանքներն՝ ուղղված բիզնես միջավայրի բարելավմանն ու հարկային օրենսդրության կատարելագործմանն, առաջարկել է այս ուղղությամբ շարունակել փոփոխությունները: Դավիթ Անանյանն ընդգծել է, որ պետք է էլ ավելի արդյունավետ դարձնել համագործակցությունը պետական և մասնավոր հատվածների միջև:

Սեպտեմբերին Կառավարությունում պետք է քննարկվի հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Աշխատանքները ժամանակացույցով ավարտին հասցնելու նպատակով՝ հանդիպման ընթացքում որոշվել է, որ այս կազմով խորհրդի նիստերը տեղի կունենան ըստ անհրաժեշտության՝ ակտիվ ռեժիմի ձևաչափով: «ՊԵԿ-ը հարկ վճարողների հետ անմիջական շփումների արդյունքում, ըստ էության, գույքագրում է ոլորտի խնդիրները, որոնք տարանջատում ենք երկու մասի՝ հարկային վարչարարության, որոնք ՊԵԿ-ի կարգավորման տիրույթում են և քաղաքականությանն առնչվող, որոնք ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ ենթադրում են համապատասխան օրենսդրական փոփոխություններ»,- նշել է ՊԵԿ նախագահը:  

Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ համագործակցության այս ձևաչափով հնարավոր կլինի կառուցողական քայլերով էական փոփոխություններ արձանագրել օրենսդրության և վարչարարության բարելավման գործընթացներում:

Նիստի ընթացքում հարկային խորհրդի նախագահի գործառույթները ՊԵԿ նախագահը առաջարկել է փոխանցել «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի ղեկավար Փայլակ Թադևոսյանին՝ ինչը մեծ ոգևորությամբ ընդունվել է խորհրդի անդամների կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am