Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով Երևանի և Բաքվի միջև շփումները. Զախարովա

Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով Երևանի և Բաքվի միջև շփումները. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Բաքվում հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով Բաքվի և Երևանի միջև շփումները:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հուլիսի 27-ին Բաքվում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների պաշտոնական ներկայացուցիչների միջև:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որպես միջնորդ հանդես եկող Ռուսաստանն իրեն դրսևորել է արդյունավետ և կառուցողական կերպով: Ռուսաստանը հրաշալի տիրապետում է թեմային: Հակամարտության կարգավորմանն ուղղված հարցով հանդիպումները անցկացվում են տարբեր մակարդակներում: Մենք ողջունում ենք Երևանի և Բաքվի միջև բոլոր հանդիպումները, որոնց մասին պայմանավորվում են կողմերը և որոնք կառուցողական են անցնում»,-ասել է Զախարովան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am