Հասարակական

Հատուկ քննչական ծառայություն է ժամանել Ալիկ Սարգսյանը

1 րոպեի ընթերցում

Հատուկ քննչական ծառայություն է ժամանել Ալիկ Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՔԾ է ժամանել նախկին ոստիկանապետ, պատգամավոր Ալիկ Սարգսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ՀՔԾ է եկել շորթման գործով հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ վկայություն տալու:

Լրագրողների հարցին` թե արդյոք կարող է որևէ կարգավիճակով ներգրավվել Մարտի 1-ի գործում, Ալիկ Սարգսյանը նկատեց, որ Մարտի 1-ի հետ որևէ կապ չունի, բայց, որ գործը պետք է բացահայտվի` չի կասկածում:

Նախկին ոստիկանապետը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նորմալ է վերաբերվում իրավապահ մարմինների կողմից կոռուպցիոն բացահայտումներին:

«Միշտ ասել եմ, և ասում եմ` ամեն մարդ պետք է իր արածի համար պատասխան տա, եթե ոչ այսօր, ապա` վաղը»,- նշեց Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում