Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՄԽ համանախագահները Մնացականյան-Մամեդյարով հանդիպման առաջարկ են արել. Բալայան

ՄԽ համանախագահները Մնացականյան-Մամեդյարով հանդիպման առաջարկ են արել. 
Բալայան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկել են Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանին և Էլմար Մամեդյարովին ևս մեկ հանդիպում անցկացնել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Արտաքին գործերի նախարարների ևս մեկ հանդիպում անցկացնելու վերաբերյալ առաջարկ ներկայացվել է համանախագահների կողմից: Հանդիպման վայրի և ժամկետների շուրջ վերջնական համաձայնեցումից հետո դրա մասին կտեղեկացնենք մեր հասարակությանը, ինչպես և կատարվել է նախկինում»,- ասաց Բալայանը։

Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը հուլիսի 24-ին հայտարարել էր, որ սեպտեմբերին Նյու Յորքում ծրագրվում է հանդիպում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ: Նրա խոսքով՝ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:

Մնացականյան-Մամեդյարով առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին՝ Բրյուսելում: Հանդիպմանը ներկա էին նաև Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am