Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

«Ինչո՞ւ են Հայաստանում տաքսիներն ավելի լավը». Nas Daily-ն հրապարակել է հերթական տեսանյութը


ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Համացանցում 7 մլն-ից ավելի հետևորդ ունեցող, հանրահայտ բլոգեր Nas Daily-ն հրապարակել է Հայաստանի մասին պատմող հերթական տեսանյութը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս անգամ հանրահայտ բլոգերը պատմում է Հայաստանի տաքսու վարորդների մասին: «Ինչո՞ւ են Հայաստանում տաքսիներն ավելի լավը» վերնագրով տեսանյութում Nas Daily-ն պատմում է տաքսու ծառայությունների մատչելի լինելու, շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման մասին:

Nas Daily-ն Հայաստան է եկել հուլիսի 14-ին ՀՀ քաղավիացիայի և Զբոսաշրջության կոմիտեների նախաձեռնությամբ: Նա Հայաստանում մնալու օրերին հրապարակում է 1-րոպեանոց տեսանյութեր, որոնցով պատմում է հանրապետության կյանքի՝ հետաքրքիր անձանց ու վայրերի, շախմատի, ջրի մասին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ