Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հուլիսի 25-ից շոգը կվերադառնա. Երևանում օդի ջերմաստիճանը + 40-ի կհասնի

Հուլիսի 25-ից շոգը կվերադառնա. Երևանում օդի ջերմաստիճանը + 40-ի կհասնի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հուլիսի 25-ից օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Ամբողջ օգոստոս ամսվա համար կանխատեսումներ չենք կարող անել, բայց կասեմ, որ հուլիսի 25-ից, այս օրերի համեմատ օդի ճերմաստիճանը կրկին բավականին բարձրանալու է: Հուլիսի 22-ին և 23-ին կդիտվի օդի ջերմաստիճանի նվազում, կլինեն տեղումներ, հուլիսի 24-ին դրանք կդադարեն»,- նշեց Սուրենյանը:

Հուլիսի 25-ին Երևանում ջերմաստիճանը կհասնի մինչև +40 աստիճանի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am