Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Այս այցելությունը լավ հնարավորություն է շարունակելու այն քննարկումները, որ տեղի ունեցան Բրյուսելում.Կատարինա Մատերնովա

Այս այցելությունը լավ հնարավորություն է շարունակելու այն քննարկումները, որ տեղի ունեցան Բրյուսելում.Կատարինա Մատերնովա

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան Երևանում հայտարարեց, որ իր այցի նպատակն է կառավարության կարիքների գնահատումն ու աջակցության ճշգրտումն է: «Այս այցի ժամանակը շատ պատեհ է, որովհետև ձեր վարչապետը Բրյուսելում էր ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ու շատ հանդիպումներ ունեցավ այնտեղ: Սա լավ հնարավորություն է շարունակելու այն բոլոր քննարկումները ու բանակցությունները, որ տեղի ունեցան այնտեղ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ԵՄ պաշտոնյան:

Անդրադառնալով ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրին՝  Մատերնովան ասաց, որ ամեն ինչ անելու են, որ նպաստեն համաձայնագրի լիակատար իրականացմանը: «Շատ ուրախ ենք այն ուղղվածության համար, որ նոր կառավարությունը նշել է իր գերակայությունների շարքում: Ամեն ինչ կանենք, որ աջակցենք կառավարությանը և քաղաքացիական հասարակությանն իրենց գործունեության մեջ»,-ասաց Կատարինա Մատերնովան:

Նա տեղեկացրեց, որ իրենք վաղը սեմինարներ են անցկացնելու Հայաստանի պաշտոնատար անձանց հետ՝ ներկայացնելու այն մեխանիզմները, որոնցով կարելի է ԵՄ-ի հետ ավելի արդյունավետ աշխատել:

Անդրադառնալով ԵՄ-ի կողմից հատկացվող ֆինանսավորմանը՝ պաշտոնյան նշեց, որ Հայաստանի հետ ունեն ակտիվ պայմանագրեր, որոնք ներկայում իրականացման փուլում են կամ առաջիկայում է նախատեսված դրանց կատարումը: Խոսքը մոտ 240 միլիոն եվրոյի աջակցության մասին է:

Լրագրողի ճշտող հարցին, արդյոք այդ  240 միլիոնը հեղափոխությունից հետո՞ է ավելացել, Կատարինա Մատերնովան պատասխանեց. «Այդ պայմանավորվածությունը եղել է մինչև թավշյա հեղափոխությունը, բայց այս տարվա հատակցումները հանդիսանում են «ավելին ավելիի դիմաց» հատկացման մաս: Սրանով մենք ընդունում ենք կառավարության կողմից ձեռնարկված բարեփոխումները: Մենք չենք գործում միայն այն սկզբունքով, որ փող տրամադրենք միայն նրա համար, որ հեղափոխություն է տեղի ունեցել: Իմ այցի նպատակն է հասկանանլ  կառավարության կարիքները ու ճշգրտումներ կատարել մեր աջակցության մեջ»:

Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելում արած այն հայտարարության մասին, որ Հայաստանն ավելի մեծ ակնկալիքներ ունի Եվրամիությունից՝ Մատերնովան նշեց, որ այս այցի ընթացքում կարող են կառավարության հետ ինտենսիվորեն քննարկել ու հասկանալ՝ ինչ աջակցություն է տրամադրվել ու ինչի կարիք կա:

«Կարծում եմ՝ պարզաբանելու ու բացատրելու որոշ բաներ կան, միգուցե կան ինչ-որ թյուրընկալումներ: Թվերը կարող են շփոթեցնել, եթե նայենք աջակցության ընդամենը մի մեխանիզմը և ամբողջ պատկերը չուսումնասիրենք: Վարչապետի այդ հայտարարությունը հուշեց մեզ, որ մենք էլ վերանայենք այդ թվերը ու հասկանանք՝  ընդհանուր ինչ ենք տրամադրվել, ու մենք էլ զարմացանք, որ շատ ավելին էր մեր տրամադրածը, քան ինքներս էինք կարծում»,-ասաց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am