Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԶԾ ղեկավար Աքիմ Շտայների հետ
10:31, 19 Հուլիս 2018
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ առաջին փոխվարչապետ Աարարտ Միրզոյանն այցելել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կենտրոնակայան՝ հանդիպելով ՄԱԶԾ ղեկավար Աքիմ Շտայների հետ։ Փոխվարչապետը կարևորել է ՄԱԶԾ հետ հետագա ծրագրերի շուրջ համագործակցությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին և դրան միջազգային հնարավոր աջակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում կայանալիք արտահերթ ընտրություններին ՄԱԶԾ կողմից հնարավոր օժանդակությանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում