Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ  

Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության 
բանակի բարձրագույն հրամկազմի հետ

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին այցելել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են բանակաշինությանը, զինված ուժերի առջեւ դրված մի շարք առաջադրանքների կատարմանը վերաբերող հարցեր:

Ամփոփվել են նաեւ վերջին շրջանում ադրբեջանա-ղարաբաղյան սահմանագիծ կատարված այցելությունները, առաջնագծի ամրապնդման, զինծառայողների ծառայության պայմանների բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը:

Համապատասխան զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:

Նախագահն ընդգծել է, որ բանակաշինությունը, պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացումը եղել են եւ կմնան պետության կարեւորագույն խնդիրների շարքում՝ կոնկրետ հանձնարարականներ տալով քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am