Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

Պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել. Արցախը հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը

Պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել. Արցախը 
հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական որոշ լրատվակայքերի՝ մասնավորապես armiya.az կայքում այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկում պայթյունի հետևանքով 10 մարդ է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում և հակառակորդ երկրի քարոզչության երևակայության հերթական վառ արգասիքն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել: Միաժամանակ հորդորում ենք հետևել պաշտոնական հաղորդագրություններին և տուրք չտալ ադրբեջանական տեղեկատվական սադրանքներին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ