Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարը հանդիպել է մետալուրգների միության անդամների հետ

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարը հանդիպել է 
մետալուրգների միության անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի հանձնարարականով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում նախարարության մասնագետների ու Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամների մասնակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում հրատապ լուծում պահանջող մի շարք հարցեր:

Ընդերքօգտագործողները ներկայացրել են ոլորտի խնդիրները, ընդգծել ներդրումներ ներգրավելու և առանց խոչընդոտների գործունեություն ծավալելու անհրաժեշտությունը: Մասնակիցները կարևորել են հանքարդյունաբերության ոլորտի հանդեպ հասարակական դրական կարծիքի ձևավորումը և նշել, որ անհրաժեշտ է հանդես գալ բացատրական աշխատանքներով, ելույթներով, կազմակերպել մամուլի ասուլիսներ:

Հանքարդյունաբերող ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ ընդերքօգտագործող ընկերությունների մեծ մասը ՀՀ խոշոր հարկատու ու գործատու է, հետևաբար, բնականոն աշխատանքից ցանկացած շեղում բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսության զարգացման վրա և հանգեցնում բյուջետային մուտքերի նվազեցման:

Ընդերքօգտագործողները ակնկալում են պետություն-հասարակություն երկխոսության միջոցով նպաստել տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող ճյուղերից մեկի բնականոն աշխատանքի կազմակերպմանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am