Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Օրական գոնե մեկ անգամ պետք է աղբահանություն իրականացվի. սրտաբան

Օրական գոնե մեկ անգամ պետք է աղբահանություն իրականացվի. սրտաբան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրությունը դժգոհություններ ունի մայրաքաղաքում աղբահանության աշխատանքների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`  «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը և թիվ 2 բուժմիավորման թերապևտիկ ծառայության ղեկավար, թերապևտ, սրտաբան Լամարա Մանուկյանը լրագրողների հետ զրույցում քննարկել են մայրաքաղաքում աղբահանությանն առնչվող խնդիրները և անդրադարձել հանրության դժգոհություններին:

Աղբահանող կազմակերպություններն աղբահանությունն իրականացնում են ինչպես, երբ ցանկանում են: Երբ եկավ նոր «Սանիթեկ»-ը՝ ժողովրդի մեջ հույս արթնացավ, որ կբարելավվի այդ աշխատանքը:

«Կա Կառավարության որոշում, ըստ որի մինչև +9 ջերմաստիճանի դեպքում առնվազն երեք օրը մեկ պետք է պարտադիր աղբահանություն կատարվի: Մեկ այլ խնդիր է, որ աղբահանության վճարը փոստերով հնարավոր չէ կատարել, չկա այդ հնարավորությունը: Վճարները տնօրինում է քաղաքապետարանը, և չենք կարող իմանալ, թե որքան գումար է հատկացվում «Սանիթեկ»-ին և որքան գումար է մնում քաղաքապետարանին: Օրենսդրական փոփոխության անհրաժեշտության կարիք կա այս հարցի շուրջ: Քաղաքապետը և քաղաքապետարանը պետք է շահագրգռված լինեն, որ նորմալ աղբահանություն իրականացվի»,- ասաց Կարեն Չիլինգարյանը:

Սրտաբան Մանուկյանը նշում է, որ միջազգային տվյալների համաձայն` միջինը +22-ից օդի բարձր ջերմաստիճանի դեպքում աղբահանություն պետք է իրականացվի օրը երեք անգամ: Օրգանական աղբը քայքայվում և նեխում է 48 ժամվա ընթացքում, իսկ շոգ օրերին ընդամենը մի քանի ժամվա ընթացքում: Շոգ եղանակին արագ զարգանում են նաև մանրէները, սնկերը: Բացի այդ՝ կրկնակի շատացել են աղիքային վիրուսային հիվանդությունները, հատկապես սննդային տոքսիկ ինֆեկցիան:

«Առաջին վնասը տհաճ հոտն է` ածխաջրի սուլֆիդը, որ արտազատվում է մթնոլորտ: Դա շատ թունավոր նյութ է և առաջացնում է բազմաթիվ ալերգիաներ, չորություն բերանի խոռոչում, քերոցի զգացում կոկորդում և ինքնազգացողության վատացում: Օրվա ընթացքում անընդհատ այդ օդը շնչելու պատճառով նվազում է նաև մարդու աշխատունակությունը: Գոնե մեկ անգամ օրը պետք է աղբահանվի»,- ահազանգեց Լամարա Մանուկյանը և հավելեց, որ շատ զգույշ պետք է լինել, եթե շենքերում առնետներ կան, որովհետև հիմնական աղբը տարածողները դրանք են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am