Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանում ավարտվեցին ռուսական ռազմակայանի եւ ՀՀ պաշտպանության նախարարության դիպուկահարների մրցումները

Հայաստանում ավարտվեցին ռուսական ռազմակայանի եւ ՀՀ պաշտպանության նախարարության դիպուկահարների մրցումները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում ավարտվեց «Դրուժբայի» դիպուկազարկ հրացանով հատուկ մարտավարական պատրաստության առաջնությունը միավորման եւ Հայաստանի պաշտպանության նախարարության դիպուկահարների միջեւ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ-ի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունց, դիպուկահար զինծառայողները մասնակցեցին կրակային դիրքերի քողարկման առձեռն միջոցների օգտագործմամբ, ինչպես նաեւ բաց տեղանքում առանց բնական թաքստոցների առաջին առանց նշանափորձման կարակոցով թիրախների ոչնչացման մրցությանը:

Հատուկ ուշադրություն Է նվիրվել քողարկմանը, մարտադաշտում գաղտնի տեղաշարժմանը եւ բարձրլեռնային տեղանքում կրակի վարման ձգաբանական պայմաններին: Հրաձգության ընթացքում զինծառայողները խոցել են պայմանական հակառակորդի շարժվող եւ առավելագույն հեռավորության վրա գտնվող թիրախները, վարել են դիպուկահարների մարտավարական մենամարտեր, կատարելագործել դիպուկահար զույգերի գործողությունները: Մրցումներն ավարտվել են երկու երկրների զինծառայողների կողմից համալիր վարժությունների հանձնմամբ, որնք ներառում Էին մարտավարական, հատուկ եւ կրակային պատրաստության առաջադրանքներ:

Դրանց արդյունքներով բոլոր մասնակիցներն ստացել են դրական գնահատականներ: Մրցումների արդյունքներով երկու երկրների լավագույն դիպուկահարներն ընթացիկ տարվա սեպտեմբերին կմասնակցեն «Դրուժբայի» առաջնությանը, որն անցկացվում Է «Դիպուկահարների բնագիծ» մրցույթի պայմաններով: Դիպուկահարների դաշտային մրցումներին մասնակրել են երկու երկրների ավելի քան 100 զինծառայողներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am