Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն Տղիբուլիի հանքահորում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանրապետության նախագահը վշտակցությունն է հայտնել Գիորգի Մարգվելաշվիլուն եւ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին համբերություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ