Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արթուր Աղաբեկյանը հայտնում է իր հայրական առանձնատանն անցկացված խուզարկության մասին

Արթուր Աղաբեկյանը հայտնում է իր հայրական առանձնատանն անցկացված 
խուզարկության մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքի իր էջում գրառաում է կատարել այն մասին, որ հուլիսի 13-ին խուզարկություն է կատարվել Մեծ Թաղեր գյուղում գտնվող իր հայրական առանձնատանը, դրա հարակից շինություններում, «Մետաքսկոմբինատում» և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում: Ըստ նրա՝ նպատակ են ունեցել հայտնաբերելու 2016 թվականի ապրիլին Հայաստանից և արտերկրից ստացված օգնություններ և օրենքով արգելված այլ իրեր:

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 10.07.2018թ. որոշմամբ բավարարել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության խուզարկություն կատարելու միջնորդությունը, որի հիման վրա երեկ՝ հուլիսի 13-ին, խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից հիմնադրված «Մետաքսկոմբինատ» ՓԲ ընկերությունում գործունեություն ծավալող 11 իրավաբանական ընկերություններում, Մեծ Թաղեր գյուղում գտնվող իմ հայրական առանձնատանը, նրա հարակից շինություններում և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում: Համաձայն դատարանի վերը նշված որոշման, ես, իբր, յուրացրել եմ տրամադրված օգնությունը, որի մի մասն էլ փոխանցել եմ Մանվել Գրիգորյանին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է Արթուր Աղաբեկյանն՝ իրեն ուղղված մեղադրանքները համարելով շինծու:

«Արմենպրես»-ը փորձում է մանրամասներ ճշտել Արցախի Ազգային անվտանգության ծառայությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am