Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ֆինլանդիան չորս օրով հսկողություն Է սահմանում ԵՄ-ի հետ սահմաններին՝ Պուտինի եւ Թրամփի հանդիպման պատճառով

Ֆինլանդիան չորս օրով հսկողություն Է սահմանում ԵՄ-ի հետ սահմաններին՝ Պուտինի եւ Թրամփի հանդիպման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի կառավարությունը որոշում Է ընդունել չորս օրով հսկողություն սահմանել Եվրամիության երկրների հետ սահմաններին՝ Հելսինկիում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 13-ին այս մասին հաղորդել Է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:

Հսկողությունը, ներքին գործերի նախարարության առաջարկության համաձայն՝ կսահմանվի հուլիսի 13-ին տեղական ժամանակով 12:00-ին (Երեւանի ժամանակով 13:00-ին) եւ կշարունակվի մինչեւ հուլիսի 17-ի 12:00-ն: Այս միջոցը սահմանվում Է այն մարդկանց ներթափանցումը երկիր կանխելու նպատակով, ովքեր կարող են սպառնալ անվտանգությանը կամ հասարակական կարգին՝ նախագահների այցի պատճառով:

Ինչպես ավելի վաղ հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, Թրամփի եւ Պուտինի հանդիպումը տեղի կունենա հուլիսի 16-ին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ երկու երկրների ղեկավարները կքննարկեն մի շարք ոչ հասարակ հարցեր, այդ թվում համակողմանիորեն կքննարկվի Սիրիայի թեման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am