Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայաստանում հուլիսի 11-ից 12-ը  բացահայտվել է հանցագործության 49 դեպք

Հայաստանում հուլիսի 11-ից 12-ը  բացահայտվել է հանցագործության 49 դեպք

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 11-ից 12-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 49 դեպք։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարմնական վնասվածք հասցնելու 23, խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության 5, շորթման 3, բնակարանային գողության և յուրացման կամ վատնման 2-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 7, մարմնական վնասվածք հասցնելու 3, անձնական ունեցվածքի գողության 2 և բնակարանային գողության 1 դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am