Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Ժոնաթան Լաքոտի կարծիքով՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները հիանալու են ՏՏ ոլորտում Հայաստանի գրանցած հաջողություններով


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի կարծիքով՝  Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ մասնակիցներին կզարմացնեն այն փայլուն հաջողությունները, որ Հայաստանը գրանցել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանսիայի դեսպանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Աշնանը Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին այս երկիրը ֆրանկոֆոն երկրների մասնակիցներին կապշեցնի ՏՏ ոլորտում գրանցած հաջողություններով: Հայաստանի իշխանություններն առաջարկել նաև տնտեսական ֆորում անցկացնել գագաթնաժողովի շրջանակում: Ֆրանսիական իշխանությունները ողջունում են այդ առաջարկը:Կարծում եմ, որ այդ տնտեսական ֆորումի շնորհիվ կձևավորվի ներդրողների և գործարարների մի ամբողջ ցանց, որոնք կորդեգրեն ՏՏ ոլորտի առաջնահերթությունները»,-ասաց Լաքոտը:

Նրա կարծիքով՝ տնտեսական ֆորումը եզակի հնարավորություն կլինի նաև հայ գործարարների համար: Դրա միջոցով նրանք կկարողանան ավելի սերտորեն հաղորդակցվել և ճանաչել ֆրանկոֆոն երկրներին ու նրանց հնարավորությունները:

Լաքոտի խոսքով՝ սեպտեմբերին նախատեսվում է Փարիզում ֆրանսիական «Թումո»-ի բացում: Նա կարծում է, որ գագաթնաժողովից հետո բոլոր ֆրանկոֆոն երկրները պետք է ցանկություն հայտնեն իրենց երկրներում ևս «Թումո» ունենալու:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ