ՕՊԷՔ-ի երկրներում հունիսին նավթահանույթն աճել Է մինչեւ քառամսյա առավելագույնը. ԷՄԳ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՕՊԷՔ-ի անդամ երկրներում հունիսին նավթի հանույթն աճել Է մինչեւ քառամսյա առավելագույնը՝ օրական 31,87 միլիոն բարել՝ Սաուդյան Արաբիայում հանույթի՝ օրական 430 հազար բարել լուրջ աճի շնորհիվ՝ մինչեւ 10,46 միլիոն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդվում Է Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) հուլիսի հաշվետվությունում:
Այս դինամիկայի ֆոնին հանույթի սահմանափակման շուրջը ՕՊԷՔ+ համաձայնագրի կատարման մակարդակը մայիսի 158 տոկոսից հունիսին նվազել Է մինչեւ 120 տոկոս, հաշվարկել ԷՄԳ-ն: ՕՊԷՔ-ի ոչ անամ երկները, որոնք մասնակցում են համաձայնագրին, նույնպես նվազեցրել են ցուցանիշը՝ մայիսի 75 տոկոսից հունիսին մինչեւ 66 տոկոս: Գործակալությունը 2018 թականին նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը պահպանել Է օրական 1,4 միլիոն բարելի մակարդակում:
Ըստ որում 2019 թվականին ԷՄԳ-ն նույնպես, ինչպես եւ հունիսի զեկույցում, սպասում Է պահանջարկի աճ օրական 1,4 միլիոն բարելի մակարդակում: Ավելի վաղ ՕՊԷՔ-ը 2019 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի աճի տեմպերի՝ իր առաջին կանխատեսումը հրապարակել Է օրական 1,45 միլիոն բարելի մակարդակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում