ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները Չինաստանում քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
18:44, 11 Հուլիս 2018
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի աշխատանքային խումբը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում է՝ Նանկինում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են «Փոլի Դիֆենս» ընկերության ղեկավարության հետ անցկացվող ռազմատեխնիկական համագործակցության հարցերով աշխատանքային հանդիպմանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում