ՄԹ համայնքների պալատը հավանություն է տվել Հայաստան-Եվրամիություն համաձայնագրին
16:56, 11 Հուլիս 2018
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հուլիսի 11-ին հավանություն է տվել Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդկայնված գործընկերության համաձայնագրին՝ փոխանցելով այն Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ հղում կատարելով Լոնդոնում ՀՀ դեսպանությանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում