Վարչապետ Փաշինյանի որդին առանց վիճակահանության մասնակցելու զորակոչվեց Արցախ
17:36, 9 Հուլիս 2018
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը զորակոչվեց Արցախի ՊԲ՝ առանց վիճակահանությանը մասնակցելու՝ իր դիմումի համաձայն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աշոտ Փաշինյանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ ցանկություն է հայտնել ծառայության նշանակվել Արցախում: Կենտրոնական զինկոմիսարիատում պարզ դարձավ, որ նա նշանակվել է ծառայության ՊԲ՝ իր ցանկությամբ՝ ամենադժվար պայմաններ ունեցող զորամասերից որևէ մեկում:
Աշոտ Փաշինյանը զորակոչվում է հուլիսի 9-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում