Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարչապետն անհանգստացած է իր որդու համար ոչ ավելի, քան մյուս բոլոր զինվորների

Վարչապետն անհանգստացած է իր որդու համար ոչ ավելի, քան մյուս բոլոր 
զինվորների

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է կենտրոնական զինկոմիսարիատ, որտեղ գտնվում է նաև նրա նորակոչիկ որդին՝ Աշոտ Փաշինյանը: Լրագրողների հետ զրույցում վարչապետն ասաց, որ իր որդու համար անհանգստությունն ավելին չէ, քան բանակի մյուս զինվորների համար իր ունեցած անհանգստությունն ու մտահոգությունը: «Ես ի պաշտոնե իրավունք չունեմ իմ որդու մասին ավելի շատ հոգ տանել, քան բանակի մյուս զինվորների մասին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ճաշեցին զինակոչիկների հետ, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունեցավ շփվելու բանակ ուղևորվող տղաների հետ՝ հասկանալու ծառայության վայրի նրանց նախընտրությունները։ 

Ճաշից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սնունդը շատ որակով էր, բայց չի կարող մի զորամասի սնունդով պատկերացում կազմել բոլոր զորամասերի մասին: Ներկայում վարչապետն ու նախարարը շրջայց են կատարում զինկոմիսարիատում, նա մանրամասնորեն զննում է բոլոր սենյակները:

Ավելի վաղ՝ Աշոտ Փաշինյանն ասել էր, որ  բանակ է զորակոչվում շատ լավ, բարձր տրամադրությամբ:  «Դիմում եմ գրել Արցախում ծառայելու համար, իսկ ավելի շուտ՝ որտեղ ավելի շատ օգուտ կկարողանամ տալ, այնտեղ էլ կլինեմ»,-ասել էր նա: Վարչապետ Փաշինյանից Աշոտն առավոտյան խորհուրդներ ստացել է, սակայն չբարձրաձայնեց՝ նշելով, որ դրանք անձնական են:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]