Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանն ընդունել է շվեդ ճանաչված կինովավերագրողներ Պեո Հոլմքվիստին եւ Սյուզան Խարդալյանին

Արմեն Սարգսյանն ընդունել է շվեդ ճանաչված կինովավերագրողներ Պեո Հոլմքվիստին 
եւ Սյուզան Խարդալյանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 6-ին ընդունել է շվեդ ճանաչված կինովավերագրողներ ամուսիններ Պեո Հոլմքվիստին եւ Սյուզան Խարդալյանին, ինչպես նաեւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր Հարություն Խաչատրյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել նրանց ստեղծագործական հետաքրքրությունը հայոց պատմության ու մշակույթի նկատմամբ, որի շնորհիվ նաեւ Հայոց ցեղասպանության թեման լայն արձագանք է ստացել Շվեդիայի քաղաքական եւ հասարակական շրջանակներում:

Անվանի կինովավերագրողները Հանրապետության նախագահին նվիրել են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի տեսասկավառակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am