Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Ալեքսանդր Սարգսյանի տանը

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Ալեքսանդր Սարգսյանի տանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին գործողություններ է իրականացնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր  Սարգսյանի տանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը:

«Որոշակի գործողություններ իրականացվում են: Մամուլին փոխանցելու այլ տեղեկատվություն առայժմ չունենք, սակայն ավելի ուշ՝ այսօր երեկոյան, կամ վաղը առավոտյան կլինի պաշտոնական տեսանյութ»,-ասաց նա:

Հունիսի 25-ին Ալեքսանդր Սարգսյանը բերման էր ենթարկվել Երևանի Սայաթ Նովա փողոցից՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով, սակայն հետո ազատ էր արձակվել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am