Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԶՈՒ-ն անմիջապես Մանվել Գրիգորյանին ոչինչ չի փոխանցել. Արտակ Դավթյան

ԶՈՒ-ն անմիջապես Մանվել Գրիգորյանին ոչինչ չի փոխանցել. Արտակ Դավթյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ուժերը անմիջապես Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին ոչինչ չեն փոխանցել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  այս մասին Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Արձագանքելով հայտարարությանը, որ Մանվել Գրիգորյանի մոտ հայտնաբերված  «Զինվորի բաժին» գրառումներով ապրանքներն և ներքնազգեստը օրինական կերպով են տրվել ԵԿՄ-ին, Արտակ Դավթյանը պատասխանեց.

«ԵԿՄ-ին տրամադրելը դեռ չի նշանակում տրամադրել Մանվել Գրիգորյանին: Դրանք տարբեր հասկացություններ են և, համապատասխան իրավապահ մարմինները կպատասխանեն հարցին, թե ինչպես է այն հայտնվել անհատի մոտ:  Զինված ուժերը անմիջապես գեներալ Մանվել Գրիգորյանին ոչինչ չեն փոխանցել»,- ասաց Դավթյանը:

 Նա նշեց, որ բանակից ապրանքների տրամադրման կարգը վերանայվելու և  խստացվելու է, իսկ ԵԿՄ-ին որևէ բան չտրամադրելու հարցը չի քննարկվում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am