Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երիտասարդ սերունդը պետք է շարունակի հայ-ռուսական համագործակցությունը. Փաշինյանի ուղերձը ֆորումի մասնակիցներին

Երիտասարդ սերունդը պետք է շարունակի հայ-ռուսական համագործակցությունը. Փաշինյանի ուղերձը ֆորումի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ ֆորումի մասնակիցներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի ուղերձում ասվում է.

«Ֆորումի հարգելի մասնակիցներ և հյուրեր,

Ջերմորեն ողջունում եմ ձեզ «Ռուսաստանի և Հայաստանի թվային նախաձեռնությունները ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում» թեմայով Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ ֆորումի շրջանակում:

7 տարի առաջ՝ 2011 թվականին, Հայաստանը և Ռուսաստանը նախաձեռնել են հայ-ռուսական ֆորումի անցկացումը, որը գործնականում միավորել է Հայաստանի մարզերի և Ռուսստանի շրջանների, ինչպես նաև հասարակությունների և տարածաշրջանային բիզնեսի ներկայացուցիչներին:   

Նման պարբերականությունը, կլոր սեղանների շրջանակում քննարկվող լայն թեմաներով պլանավորված, դիտարկում ենք որպես հայ-ռուսական ռազմավարական փոխգործակցության հերթական դրսևորում: Ավելին, այսօր միջտարածաշրջանային համագործակցությունը դարձել է դրա անբաժանելի մասը

Մեր երկրների առջև ծառացած են հիմնականում հավակնոտ խնդիրներ՝ ապահովելու առավալագույն հարմարավետ պայմաններ մեր քաղաքացիների կյանքի, բիզնեսի կազմակերպման, նոր արտադրությունների թողարկման համար, ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր ոչ միայն մայրաքաղաքներում, այլ նաև շրջաններում: Սա այն է, ինչին նպատակաուղղված են համապատասխան պետական ծրագրերը և հենց դրանցով են մոտիվացված կոնկրետ քայլեր՝ ուղղված շրջաններին ավելի բարենպաստ ստարտային պայմանների ներկայացմանը՝ տարբեր առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման նպատակով:     

Արագ փոփոխվող իրողությունները ձևավորում են նոր խնդիրներ՝ ընդգծելով նոր մոտեցումների մշակման անհրաժեշտությունը, որոնց մեծ մասը վերաբերում է թվային օրակարգին: Հավատում ենք, որ մեր երկրների կողմից իրականացվող թվային օրակարգը, որը համաձայնեցվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում, թույլ կտա ոչ միայն կրճատել վարչական ծանրաբեռնվածությունը, համագործակցությանը հաղորդել ավելի ժամանակակից և թափանցիկ բնույթ, այլ նաև զգալիորեն կկրճատի գաղափարի ծագման և դրա իրականացման ժամանակը, նվազագույնի կհասցնի աշխարհագրական հեռավորությամբ պայմանավորված ծախսերը:   

Ակնկալում ենք, որ ֆորումի անցկացմանը, որը չի սահմանափակվում պլենար նիստերով, այլ ներառում է նաև մի շարք թեմատիկ կլոր սեղաններ, կհետևի նման նախաձեռնությունների աճը: Եվ այդ ձգտումները մենք կպաշտպանենք պետական մակարդակով՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ ներուժի բացահայտման և միջտարածաշրջանային համագործակցության արդյունավետության բարձրացման, տարածաշրջանների կայուն զարգացման համար

Երիտասարդ սերունդը պետք է շարունակի հայ-ռուսական համագործակցությունը և հանդես գա այն ընդլայնելու նոր նախաձեռնություններով: Ողջունում ենք ակտիվ երկխոսությունը, մեր եղբայրական երկրների երիտասարդների միջև ուսանողական փոխանակումները: Իմ կողմից ղեկավարվող Հայաստանի նոր կառավարությունը վճռական է նոր խթան հաղորդել հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին, և հատկապես միջտարածաշրջանային համագործակցությանը, քանի որ երկրի հավասար զարգացումը հանդիսանում է առաջանահերթ ուղղություն մեզ համար:

Հույս ունեմ, որ ֆորումի ընթացքում ներկայացված առաջարկությունները կգտնեն իրենց գործնական կիրառումը, կծառայեն խնդիրների լուծմանը, կնպաստեն հեռանկարային բիզնես և ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների:      

Ֆորումի բոլոր մասնակիցներին և հյուրերին մաղթում ենք բեղմնավոր քննարկումներ, հետաքրքիր հաղորդակցություն և ամենայն բարիք» 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am