Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՓՄՁ-ն ունի լուրջ պաշտպանվածության կարիք և կառավարությունը միջոցներ է ձեռնարկելու դրա համար. Նիկոլ Փաշինյան

ՓՄՁ-ն ունի լուրջ պաշտպանվածության կարիք և կառավարությունը միջոցներ է 
ձեռնարկելու դրա համար. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավորների ներկայացրած «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաuտանի Հանրա­պե­տության oրենքում լրացումներ կատարելու մաuին» նախագծին:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ կառավարությունը տնտեսավարող սուբյեկտների հա­մար մրցակ­ցային հավասար պայման­նե­րի, ինչ­պես նաև փոքր ու միջին բիզնեսի աջակցության գաղափարներն ընդունելի է համարում, դրանք համապատասխանում են տվյալ ոլոր­տում կառավարության որդեգրած քաղաքականությանը, սակայն նախա­գծում առկա են որոշ կարգա­վորումներ, որոնք լրացուցիչ քննարկման, վերանայ­ման, հստակեցման և խմբագրման կարիք ունեն: Դրանք վերաբերում են առևտրային ցանցերի բնորոշմանը, առևտրային օբյեկտների տեսակների ցան­կում առևտրային ցանցերն ավելացնելուն, առևտրի օբյեկտներում ներմուծող և մեծածախ առևտուր իրականացնող իրա­վա­բա­նական անձանց մանրածախ առևտուր իրականացնելու սահմանափակմանը և այլն: Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով նախագծի 4-րդ հոդվածում ամրագրված՝ առևտրային ցանցերում մանրածախ առևտրի իրա­կանացումը շաբաթ և կիրակի օրերին ժամը 20։00-ից մինչև ժամը 22։00-ն ընկած ժամանակահատվածում դադարեցնելու դրույթին, նշել է, որ այն լրացուցիչ հիմ­­նավոր­ման կարիք ունի: Մասնավորապես, թե ինչ չափանիշների հիման վրա է նախատեսվել հենց նշված ժամերին առևտրի իրականացումը դադարեցնելու վերաբերյալ կարգավորումը: «Բա­ցի դրանից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ առաջարկը կարող է էական ազ­դե­ցու­թյուն ունենալ գործարար միջավայրի վրա՝ կառավարությունը կարծում է, որ վերջինիս հիմքում  պետք է լինի հստակ վերլուծություն, որը, ըստ էության, բացակայում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մինասյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հարցը պետք է դիտարկել շատ կարևոր և առաջնահերթություն հանդիսացող փոքր և միջին բիզնեսի աջակցման գործընթացի շրջանակում: «Մենք, իհարկե, լրջորեն աշխատում ենք այդ ուղղությամբ և վաղը խորհրդակցություն եմ հրավիրել փոքր և միջին բիզնեսի աջակցության թեմայով, որպեսզի մենք արդեն շատ կոնկրետ որոշենք մեր անելիքները և ուղղությունները, թե ինչ քայլեր պետք է անենք փոքր և միջին բիզնեսին աջակցելու համար: Իհարկե, այո, գաղափարների որոշակի մոդիֆիկացիաներ մենք նախապես քննարկել ենք և եկել նույն եզրակացության, որ ավելի լավ է այստեղ յոթ չափել, մեկ կտրել, այսինքն՝ լուրջ վերլուծություն անել: Փոքր և միջին բիզնեսը ՀՀ-ում ունի լուրջ պաշտպանվածության կարիք  և կառավարությունը միջոցներ է ձեռնարկելու դրա համար, ամեն ինչ անելու է, որ միջոցները լինեն արդյունավետ: Դա միանշանակ է, և բոլորս այդ հարցում համաձայն ենք»,- ասաց վարչապետը:

Միաժամանակ, կառավարության ղեկավարը կարևորեց քննարկումներում ՓՄՁ-ների ներկայացուցիչների մասնակցության ապահովումը: «Պետք է իրենք էլ դառնան այդ պրոցեսի օրգանական մասը, որպեսզի, ի վերջո, հանրության բոլոր շերտերը տեսնեն, որ իրենք ունեն իրական հնարավորություն որոշումների կայացմանը մասնակցելու և որոշումների կայացման վրա ազդելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am