Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրանցիները պարտավոր են օգնել իշխանություններին՝ հաղթահարելու տնտեսական խնդիրները. ԻՀՊԿ

Իրանցիները պարտավոր են օգնել իշխանություններին՝ հաղթահարելու տնտեսական խնդիրները. ԻՀՊԿ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար գեներալ Յախյա Ռահիմ Սաֆավին հունիսի 27-ին հայտարարել Է, որ Իրանի յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն Է՝ իրանական կառավարությանն օգնել՝ հաղթահարելու տնտեսական դժվարությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «ֆարս» գործակալությունը: «Միասին աշխատելը մեր պարտքն Է, որպեսզի օգնենք հարգելի կառավարությանը եւ մյուս կառավարական մարմիններին՝ հաղթահարելու տնտեսական խնդիրները»,-ասել Է նա:

«Մենք պետք Է չեզոքացնենք տնտեսական պատերազմ սանձազերծելու եւ հոգեբանական գործողություններ իրականացնելու թշնամու պլանները»,-ընդգծել Է ԻՀՊԿ-ի ղեկավարը: Թեհրանում եւ Իրանի մյուս քաղաքներում հունիսի 25-ից բողոքի ակցիաներ են անցկացվում ազգային արժույթի արժեքի կտրուկ անկման ֆոնին:

Ոստիկանության աշխատակիցները բողոքավորներին զսպելու համար հարկադրված են եղել արցունքաբեր գազ կիրառել:

Նախօրյակին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել Է, որ Վաշինգտոնը դաշնակից պետություններից պահանջում Է մինչեւ 2018 թվականի նոյեմբերի 4-ը կրճատել նավթի ներմուծումն Իրանից՝ ամերիկյան պատժամիջոցների դրույթներին համապատասխան: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որ կնքվել Է 2015 թվականին եւ սահմանափակում Էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների չեղարկման փոխարեն: Թրամփը խոստացել Է ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ:

Իր հերթին իրանական կողմը հայտարարել Է, որ համաձայն Է ԳՀՀԾ-ում մնալ միայն այդ դեպքում, եթե մնացած գործընկերները, առանց ԱՄՆ-ի, կարողանան ապահովել համաձայնագրի բոլոր պարտավորությունների կատարումը, մասնավորապես, տնտեսության ոլորտում: Իրանի ղեկավարությունը նախազգուշացրել Է, որ եթե ԳՀՀԾ-ի պարամետրերի կատարումը անշահավետ դառնա, Թեհրանը դուրս կգա համաձայնագրից, հաղորդել Է «Ինտերֆեքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am