Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանցիներն այս ամռանը ևս նախընտրում են ծովային մատչելի հանգիստ առաջարկող երկրները  

Հայաստանցիներն այս ամռանը ևս նախընտրում են ծովային մատչելի հանգիստ 
առաջարկող երկրները

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցիներն այս ամռան հանգստի համար առավել շատ փաթեթներ են ամրագրել Եգիպտոս, Հունաստան, ինչպես նաև Վրաստան ուղղություններով: Թեև զարմանալի է, սակայն ակտուալ է դարձել նաև Մոնտենեգրոյում հանգստանալը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին փաստեցին տուրիստական ընկերություններից և ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեից:

Գրեթե բոլոր տուրիստական ընկերություններից հայտնեցին՝ հայաստանցիներն արդեն քանի տարի շարունակ նախապատվությունն ամենից շատ տալիս են ամենամատչելի ծովային հանգիստ առաջարկող Եգիպտոսին, այնուհետև՝ Վրաստանին, իսկ եվրոպական երկրներից՝ Հունաստանին, մասնավորապես, Կրետե կղզուն:

«Գրին վեյ տուր» ընկերության տնօրեն Շուշան Սարգսյանը նշեց՝ ավելացել են շրջագայությունները երկրներում, հատկապես Գերմանիայում, Բելգիայում, Հոլանդիայում:
«Շելբի տուր»-ից տեղեկացանք՝ եվրոպական երկրներում հանգստանալու ցանկություն հայտնողների թիվը մեծ է, սակայն մեկնում է դիմողների միայն 30 տոկոսը: «Եվրոպական երկրների դեպքում վիզայի հետ կապված խնդիր կա: Շատերն են մերժում ստանում»,-ասաց տուր-մենեջեր Զառա Խաչատրյանը:

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը փաստեց՝ հայաստանցիները հանգստի համար երկիրն ընտրում են ըստ նպատակի, հետո արդեն տեսնում են, թե ծովային հանգիստ առաջարկող երկրներում գնային ինչպիսի քաղաքականություն է: Գինն իր դերակատարումն ունենում է: «Առավել շատ գնում են Վրաստան, Եգիպտոս: Պատմամշակութային, ճանաչողական նպատակներով եվրոպական երկրներից նախընտրում են Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան»,-ասաց Ապրեսյանը:

Ընկերությունները ոչ շատ, բայց հաճախ ընտրվող ուղղություններից առանձնացրին նաև Բուլղարիան և Մոնտենեգրոն: Մեխակ Ապրեսյանը փաստեց նաև, որ վերջերս ավելի հաճախ է որպես հանգստյան երկիր ընտրվում Մոնտենեգրոն: Նման ակտիվացումը հիմնավորեց ամառային սեզոնին այդ երկիր արտոնյալ վիզային ռեժիմի տրամադրմամբ:

Որոշ տուրօպերատորներ փաստեցին՝ արտերկրում հանգստանալու շարժն այս տարի նախորդ տարվա համեմատ ակտիվացել է, ոմանք հակառակը՝ նվազում են նկատել: Այնուամենայնիվ, տարվա սկզբի համեմատ հանգստի մեկնողների թիվն անհամեմատ ավելացել է: Ամռան համար փաթեթները սկսել են ամրագրել դեռ հունվար ամսից: Տուրիստական ամենաակտիվ շրջանը համարեցին հուլիսն ու օգոստոսը: 

2017-ին Հայաստանից այլ երկրներ հանգստանալու է գնացել 1 մլն 481 հազ. 755 զբոսաշրջիկ: 2016-ի համեմատ այցելությունների թիվն աճել է 17.3 տոկոսով: Նախորդ տարի ապրիլ-հունիս ամիսներին այցելությունների թիվն եղել է մոտ 304 հազ. 76, իսկ հուլիս-օգոստոս ամիսներին՝ մոտ 505 հազ. 652:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am