Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ԱՄՆ-ն C-400 համակարգեր ձեռք բերելու դեպքում Թուրքիային սպառնում է պատժամիջոցներով

ԱՄՆ-ն C-400 համակարգեր ձեռք բերելու դեպքում Թուրքիային սպառնում է 
պատժամիջոցներով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ուես Միտչելը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգերի ձեռքբերումը լուրջ հարված կհասցնի Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին:

«Մենք Թուրքիային հստակ հասկացրել ենք, թե ինչպիսին կլինեն հետևանքները C-400 համակարգերը ձեռք բերելու դեպքում: Մենք օրենքին համապատասխան պատժամիջոցներ կկիրառենք»,- ասել է նա Սենատում կայացած լսումների ընթացքում:

Նա հավելել է՝ եթե գործարքն այնուամենայնիվ կայանա, Անկարայի և Վաշինգտոնի միջև նախկին հարաբերությունները դժվար կլինի վերականգնել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am