Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ի ԶԼՄ-ները Կորեական պատերազմի տարելիցին հրաժարվել են ԱՄՆ-ին քննադատելուց

ԿԺԴՀ-ի ԶԼՄ-ները Կորեական պատերազմի տարելիցին հրաժարվել են ԱՄՆ-ին քննադատելուց

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի առաջատար զանգվածային լրատվամիջոցները հունիսի 25-ին ԱՄՆ-ի նկատմամբ քննադատական հոդվածներ չեն հրապարակել Կորեական պատերազմի (1950 – 1953 թվականներ) սկսվելու՝ նշվող տարելիցի առթիվ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kyodo գործակալությունը, որը վերլուծել Է «Նոդոն սինմուն» թերթի հոդվածները:

Նշվում Է, որ հրատարակությունը թողարկել Է միանգամից մի քանի նյութ, որոնք նվիրված են պատերազմի սկսվելու օրվան: Գլխավորապես դրանցում պատմվում Է կռված զինվորների ու մարտերի մասին, որոնց նրանք մասնակցել են: Դրա հետ մեկտեղ ԿԺԴՀ-ի զանգվածային լրատվամիջոցներն անմիջականորեն չեն հիշատակել ԱՄՆ-ն եւ խուսափել են սովորաբար օգտագործվող արտահայտություններից, ինչպիսիք են «ամերիկացի իմպերիալիստները», «թշնամիները», եւ «ագրեսիան»: Նախորդ տարիներին նման բովանդակությամբ հոդվածները բնորոշ Էին այդ օրվա առթիվ արվող հրապարակումների համար: Ամենայն հավանականությամբ, նման միտումը կապված Է Փհենյանի եւ Վաշինգտոնի միջեւ շփումների կարգավորման մթնոլորտը չխախտելու ցանկության հետ, նշել Է գործակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am