Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել է Օդեսայի մարզպետի հետ

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել է Օդեսայի մարզպետի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 21-ին տեղի է ունեցել Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանի և Օդեսայի մարզպետ Մաքսիմ Ստեպանովի հանդիպումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում մարզպետը ողջունել է գլխավոր հյուպատոսի պատրաստակամությունը և մոտեցումը փոխհարաբերությունները դինամիկ կերպով զարգացնելու հարցում`նշելով, որ այդ առումով առկա է բավականին մեծ ներուժ:

Մարզպետ Ստեպանովը նշել է նաև Օդեսայի և ՀՀ-ի միջև առևտրատնտեսական ոլորտում դրական դինամիկայի միտման մասին:
Իր հերթին Հայկ Ղուլյանը, շնորհակալություն հայտնելով Մաքսիմ Ստեպանովին ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել Օդեսայի իշխանությունների լավ վերաբերմունքը հայկական համայնքի հանդեպ և հույս հայտնել, որ Օդեսայի մարզի և Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը կունենա դինամիկ և արգասաբեր բնույթ:
Հանդիպման ընթացքում խոսվել է տարբեր ոլորտներում համագործակցություն ծավալելու, ինչպես նաև համագործակցությունը խորացնելու և զարգացնելու հեռանկարների մասին՝ հիմնական շեշտադրումն անելով տուրիզմի ոլորտում համագործակցության հնարավորությունների վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am