Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Էդմոն Մարուքյանը ԱԱԾ տնօրենին է դիմել 2016-ին հրապարակված ՊԵԿ-ի վերաբերյալ աղմկահարույց ձայնագրության առնչությամբ


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցում է ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին՝ համացանցում 2016թ. մարտի 30-ին հրապարակված՝ ՊԵԿ-ի վերաբերյալ ձայնագրության հետ կապված։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պատգամավորը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Դրանում (նկատի ունի ձայնագրությունը) հեղինակը մանրամասն տվյալներ էր ներկայացնում ՊԵԿ-ում պաշտոնավարող կամ նախկինում պաշտոնավարած անձանց, Ազգային անվտանգության ծառայության մաքսանենգության դեմ պայքարի բաժնի և այլոց կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների՝ հատկապես պետական բյուջե փոխանցման ենթակա գումարները գրպանելու վերաբերյալ: Հարկ է նշել, որ ձայնագրությունը համացանցից ջնջված է, սակայն գործի նյութերում այն պետք է պահպանված լինի։ Հարցմամբ խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն, թե ազգային անվտանգության ծառայության կողմից ինչ քայլեր են ձեռնարկվել նշված ձայնագրությունն ստանալուց հետո՝ ենթադրյալ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ»,-գրել է պատգամավորն ու հավելել. «Կարծում եմ, որ նախկին ՊԵԿ նախագահ և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ասելիք ունի ԱԱԾ-ին»:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ