Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Փրկարարները Շվեյցարիայի լեռներում 400 մարդ են տարահանել փչացած ֆունիկուլյորի պատճառով. Reuters


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայում հունիսի 21-ին գրեթե երեք հազար մետր բարձրությամբ լեռան գագաթից շուրջ 400 մարդ են տարահանել ուղղաթիռների միջոցով: Ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, այս անհրաժեշտությունն առաջացել Է ֆունիկուլյորի անսարքության պատճառով, որը պետք Է զբոսաշրջիկներին հասցներ ներքեւում գտնվող լեռնադահուկային առողջավայր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մարդկանց տեղափոխելու համար գործի Է դրվել չորս ուղղաթիռ, որոնք նրանց տեղ են հասցրել խմբերով: Պատահարի պատճառով ոչ ոք չի տուժել:

Գործակալությունը նշում Է, որ միջադեպը տեղի Է ունեցել Շլիթհոռն լեռան վրա: Այնտեղ Է գտնվում Piz Gloria պտտվող ռեստորանը, որն օգտագործվել Է հատուկ գործակալ Ջեյմս Բոնդի մասին կինոֆիլմերից մեկում՝ «Նորին Մեծության գաղտնի ծառայությունում» (1969 թվական) կինոժապավենում, մի քանի տեսարանների նկարահանման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ