Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանում իշխանության փոփոխությունը չի անդրադառնա ԱՄԷ-ի հետ հարաբերությունների վրա. դեսպան

Հայաստանում իշխանության փոփոխությունը չի անդրադառնա ԱՄԷ-ի հետ  
հարաբերությունների վրա. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իշխանության փոփոխությունը չի անդրադառնա Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ հարաբերությունների վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունիսի 21-ին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատանը լրագրողների հետ հանդիպմանը դեսպան Ջասսիմ Մուհամմադ ալ Կասիմին ընդգծեց, որ պատրաստակամ են շարունակելու  համագործակցությունը հայ ժողովրդի հետ: «Այս տարի ԱՄԷ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակն էր: Մեր հարաբերությունները Հայաստանի հետ չեն փոխվի: Դրանք շարունակական են և զարգանում են»,-ասաց ալ Կասիմին՝ հավելելով, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները   ներքին են  և վերաբերվում են միայն հայ ժողովրդին: «Մենք համագործակցում ենք այն ղեկավարության հետ, որին ընդունում է ժողովուրդը: Մենք հարգում ենք Հայաստանի ղեկավարությանը և գնահատում ենք երկու երկրների միջև համագործակցությունը»,-նշեց նա:

Դեսպանը տեղեկացրեց նաև, որ Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, շեյխ Մուհամմադ բն Զայեդ Ալ Նահայանը շնորհակալական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ի պատասխան Այդ ալ-Ֆիտր տոնի կապակցությամբ ուղարկած վերջինիս շնորհավորանքի։ Բացի այդ, ԱՄԷ արտաքին գործերի նախարարը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորանշանակ արտգործնախարարին պաշտոնը ստանձնելու առթիվ։    

Անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ ԱՄԷ դիրքորոշմանը՝ դեսպանը նշեց, որ իրենք կողմ են խնդրի խաղաղ կարգավորմանը: «Մենք կողմ ենք, որ ցանկացած հիմնախնդիր խաղաղ լուծում ստանա»,-հավելեց նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am