Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակիցներն Աֆրիկայում օգտվել են մարմնավաճառների ծառայություններից. BBC

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակիցներն Աֆրիկայում օգտվել են մարմնավաճառների ծառայություններից. BBC

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպության աշխատակիցներն Աֆրիկայում իրենց աշխատելու ժամանակ օգտվել են տեղացի մարմնավաճառների ծառայություններից: Հունիսի 21-ին այս մասին հայտնել Է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան՝ վկայակոչելով «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության նախկին աշխատակցուհիների վկայությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրանց տվյալներով՝ նման պրակտիկան լայնորեն տարածված Է եղել, իսկ որոշ դեպքերում տեղական բնակչությունը նույնիսկ հնարավորություն Է ունեցել դեղորայք ստանալու ինտիմ բնույթի ծառայությունների տրամադրման դիմաց: Ինչպես նշում Է կազմակերպության նախկին աշխատակցուհին, նման դեպքեր են տեղի ունեցել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Քենիան եւ Լիբերիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am