Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լիբիական բանակը վերադարձրել Է հսկողությունը նավթային թերմինալների նկատմամբ

Լիբիական բանակը վերադարձրել Է հսկողությունը նավթային թերմինալների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիական ազգային բանակը՝ ֆելդմարշալ Խալիֆա Խաֆթարի հրամանատարությամբ, վերադարձրել Է հսկողությունը զինյալների կողմից բռնազավթված նավթային նավահանգիստների նկատմամբ, որոնք գտնվում են այսպես կոչված նավթային մահիկի շրջանում (Սիրտի ծոցի ափին):

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 21-ին Sky News Arabia հեռուստաալիքին հայտարարել Է զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ահմեդ ալ Միսմարին: «Բանակը լիովին վերականգնեց հսկողությունը նավթային մահիկի շրջանի բոլոր նավահանգիստների, այդ թվում՝ Ռաս Լանուֆի եւ Էս Սիդրի նկատմամբ»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am