Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացրել ոչ թե «Էլիպս»-ում, այլ «Սեքյուրիթի դրիմ»-ում /լրացված/

ՀՀ ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացրել ոչ թե «Էլիպս»-ում, այլ 
«Սեքյուրիթի դրիմ»-ում /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության մեծ թվով ծառայողները հատուկ գործողություններ իրականացնում «Էլիպս» անվտանգության համակարգերի ընկերությունում: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Այլ մանրամասներ կտրվեն մի փոքր ուշ», -ասաց Ահարոնյանը:

«Էլլիպս ՋիԷյ» ՍՊԸ-ն Հայաստանում անվտանգության համակարգերի ոլորտում գործող առաջին ձեռնարկությունն է: Այն ստեղծվել է 1989թ-ին՝ որպես նեղ մասնագիտական կազմակերպություն՝ անվտանգության տեխնիկական միջոցների նախագծման, արտադրության, ներմուծման, տեղադրման և սպասարկման ոլորտում։ Այս ընկերությունը Հայաստանում հայտնի է արագաչափեր և տեսախցիկներ տեղադրելու գործում:

Լրացում. 16:06-ին ոստիկանությունը հայտնեց, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները հատուկ գործողություններ են իրականացնում «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության շենքում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am