Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ն մոտ ժամանակներս ԱՄՆ-ին կհանձնի ամերիկացի զինվորականների աճյունները

ԿԺԴՀ-ն մոտ ժամանակներս ԱՄՆ-ին կհանձնի ամերիկացի զինվորականների աճյունները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները հուսով Է մոտ ժամանակներս ԿԺԴՀ-ից ստանալ շուրջ 200 ամերիկացի զինծառայողների աճյունները, որոնք զոհվել են 1950 – 53 թվականների Կորեական պատերազմի ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաալիքը:

«Ընթանում Է մոտ օրերս աճյունների վերադարձման պլանավորումը, թեեւ վերադարձման ստույգ ժամկետը եւ վայրը տակավին որոշված չեն»,- նշում Է հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ պաշտոնական ներկայացուցիչների թվից:

Հեռուստաալիքի տվյալներով՝ «վարչակազմը պատրաստ Է աճյունների ընդունմանն արդեն ընթացիկ շաբաթում, եթե Հյուսիսային Կորեան արագ գործի»:

Աճյունների վերադարձման շուրջը համաձայնությունը ձեռք Է բերվել հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ – ԿԺԴՀ գագաթնաժողովի ընթացքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am