Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կլիմայի պաշտպանության հարցերում անգործությունը կհանգեցնի ծախսերի հսկայական աճի. Մերկել

Կլիմայի պաշտպանության հարցերում անգործությունը կհանգեցնի ծախսերի հսկայական աճի. Մերկել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել Է կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցերում անգործության հետեւանքների մասին եւ կոչ Է արել ակտիվացնել ջանքերն այդ բնագավառում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անգործության (հետեւանքով) տնտեսական ծախսերը հազիվ թե կարելի Է գնահատել, բայց դրանք հսկայական կլինեն»,- ասել Է կառավարության ղեկավարը՝ հունիսի 19-ին Բեռլինում ելույթ ունենալով «Պետերսբերգյան կլիմայական երկխոսություն» 9-րդ միջազգային խորհրդաժողովում:

Դրա մասնակիցները քննարկում են, այդ թվում, Փարիզի կլիմայի համաձայնագրի իրագործման հարցերը: Մերկելն ընդգծել Է, որ համաշխարհային հանրակցությունը միայն միասնական ջանքերով կարող Է լուծել գլոբալ խնդիրները: «Մենք Գերմանիայում պետք Է խոստովանենք, որ պետք Է ավելի լավը լինենք»,- հավելել Է կանցլերը՝ նկատի ունենալով այն, որ Գերմանիան չի կարողանա գլոբալ տաքացման դեմ պայքարի բնագավառում հասնել մինչեւ 2020 թվականն առաջադրված նպատակներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am