Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շառլ Ազնավուրը համաշխարհային շրջագայությունը կվերսկսի սեպտեմբերին. France-Presse

Շառլ Ազնավուրը համաշխարհային շրջագայությունը կվերսկսի սեպտեմբերին. France-Presse

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրը, ոը մայիսին ձեռքի կոտրվածք Էր ստացել, համաշխարհային շրջագայությունը կվերսկսի սեպտեմբերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 18-ին հայտնել Է France-Presse գործակալությունը՝ հղում անելով երգչի ներկայացուցիչներին:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Ազնավուրը վնասվածքի հետ կապված դադարից հետո բեմ դուրս կգա հունիսի 30-ին Լոնդոնում, սակայն բժիշկները 94-ամյա արտիստին հանձնարարել են հետաձգել համերգային գործունեությունը: «Դժբախտ պատահարից հետո, Շառլ Ազնավուրն ապաքինվում Է, սակայն բժիշկները պարզել են, որ վերականգնման գործընթացն ավելի շատ ժամանակ կպահանջի, քան սպասվում Էր եւ կշարունակվի մինչեւ օգոստոսի վերջը»,- հայտարարել են շանսոնիեի ներկայացուցիչները:

Համերգները, որոնք ծրագրված Էին Մեծ Բրիտանիայում (Լոնդոնում հունիսի 30-ին), Իսպանիայում (Մարբելում հուլիսի 14-ին), Գերմանիայում (Ռեգենսբուրգում եւ Քյոլնում հուլիսի 21-ին եւ օգոստոսի 4-ին) եւ Խորվաթիայում (Պուլայում օգոստոսի 16-ին), չեղարկված են: «Երգիչը կկարողանա իր համաշխարհային շրջագայությունը շարունակել սեպտեմբերին»,- հայտնել են արտիստի ներկայացուցիչները: Սպասվում Է, որ Ազնավուրն իր համերգային ծրագիրը կվերսկսի Սիդնեյում ունենալիք ելույթով, իսկ այնուհետեւ համերգներ կտա Տոկիոյում, Օսակայում , Կիեւում եւ Բրյուսելում: Տարվա վերջին պլանավորված են նրա համերգները Ֆրանսիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am