Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ժողովրդավարությունը Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության կարեւոր գործոն է. Արմեն Աշոտյան

Ժողովրդավարությունը Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության կարեւոր գործոն է. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հաձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 18-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄըքԱլիսթերի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին ՀՀ ԱԺ-ում՝ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին՝ ընդգծելով այն փաստի կարեւորությունը, որ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորում շրջադարձային փոփոխություններ չեն կատարվել:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է փաստաթղթի վավերացման գործընթացի ավարտը մինչեւ 2019 թվականի Եվրոպական խորհդարանի ընտրությունները:

Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն ընդգծել է Եվրոպական խորհրդարանի կողմից ազգային խորհրդարաններին հղված ծանրակշիռ եւ թիրախային ուղերձի կարեւորությունը՝ համաձայնագրի վավերացման հետ կապված անհարկի ուշացումներից խոսափելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի այն դրույթին, որը նոր խթան է Եվրոպական խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ խորհրդարանական համագործակցության ամրապնդման համար: Երկուստեք ընդգծվել է նոր մակարդակի խորհրդարանական համագործակցության ձեւաչափ ունենալու կարեւորությունը, որն ուղղված կլինի ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության խորհրդարանական բաղադրիչի ընդլայնմանը:

Խոսվել է նաեւ տարածաշրջանային զարգացումների մասին: «Ժողովրդավարությունը Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության կարեւոր գործոն է»,-նշել է Արմեն Աշոտյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am