Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Միջուկային տերությունները շարունակում են արդիականացնել միջուկային զենքի համակարգերը. Ստոկհոլմի ինստիտուտ

Միջուկային տերությունները շարունակում են արդիականացնել միջուկային զենքի համակարգերը. Ստոկհոլմի ինստիտուտ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջուկային զենքի ընդհանուր քանակը կրճատվում Է, միեւնույն ժամանակ առանց բացառության բոլոր միջուկային տերություններն զբաղվում են դրա արդիականացմամբ, քանի որ պատրաստ չեն տեսանելի ապագայում հրաժարվելու դրանից: Այս եզրակացությունները բովանդակում Է միջուկային սպառազինությունների դրության մասին հերթական զեկույցը, որը հունիսի 18-ին հրապարակել Է Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտը (ՍԻՊՌԻ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինստիտուտի տվյալներով՝ 2018 թվականի սկզբի դրությամբ միջուկային տերությունները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Իսրայելը եւ ԿԺԴՀ-ն, ունեին 14 հազար 465 միավոր ատոմային զենք, ինչը 470 միավորով պակաս Է 2017 թվականի սկզբի դրության համապատասխան ցուցանիշից (14 հազար 935):

Կրճատումը տեղի Է ունեցել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շնորհիվ, որոնց բաժին Է ընկնում ամբողջ միջուկային ռազմամթերքի 92 տոկոսը եւ որոնք շարունակել են նվազեցնել դրանց քանակը՝ 2010 թվականին ստորագրված՝ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին (ՌՀՍ-3) համապատասխան: Զեկույցի հեղինակները նշում են, որ, չնայած իրենց զինանոցների որոշ կրճատմանը, թե՛ ԱՄՆ-ը եւ թե՛ Ռուսաստանն իրականացնում են միջուկային մարտագլխիկների եւ դրանց փոխադրման (հրթիռային եւ ավիացիոն) միջոցների, ինչպես նաեւ դրանց արտադրության կարողությունների փոխարինման եւ արդիականացման ծրագրեր: Թեեւ մյուս երկրների միջուկային զինանոցներն զգալիորեն քիչ են, դրանք բոլորը նույնպես զբաղվում են դրանց կատարելագործմամբ եւ տեղաբաշխմամբ կամ հայտարարում են նման մտադրությունների մասին:

«Միջուկային զենքի արդիականացման ծրագրերը, որոնք իրականացնում են դրանք տիրապետող երկրները, վկայում են, որ միջուկային զինաթափման ճանապարհին իրական առաջընթացը հեռավոր նպատակ կմնա»,- կարծում Է ՍԻՊՌԻ-ի Զինաթափման, սպառազինությունների վերահսկողության ծրագրի եւ չտարածման ծրագրի ավագ աշխատակից Շենոն Քայլը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am